Հոկտեմբերի 22-ից 26-ը Ֆրանսիական Cites Unies France կազմակերպության՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության հարցերով զբաղվող խմբի պատվիրակությունը կայցելի Հայաստան։
Cites Unies France կազմակերպությունը միավորում է ֆրանսիայի ավելի քան 3000 համայնքներ և համակարգում վերջիններիս ապակենտրոնացված համագործակցությունը տարբեր երկրների հետ։
Պատվիրակությունը կգլխավորեն Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեվիյոնը «Yves Revillon» և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը «Alain Maurice»։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա հայկական իշխանությունների հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, Երևանի 48 միջնակարգ երկլեզվյա դպրոց և այլն ։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ֆրանսիական պատվիրակության ղեկավարները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հանդես կգան մամլո ասուլիսով։











































