Այսօր հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ. տեղեկացնում է Trend-ը:
Հայկական կողմից այն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Անտալ Խերդիչն ու Խրիստո Խրիստովը, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու ներկայացուցչի օգնականներ Ժասլան Նուրտազինն ու Ուիլյամ Փրայորը:
Մոնիթորինգն անցել է առանց միջադեպերի: