Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
Ես գրել էի, որ մեր քաղաքական դաշտը նմանվել է ճահճի ու երևի այդ հանգիստ իրավիճակն էր պատճառը, որ սկսվեց դիֆուզիայի օրենքներին բնորոշ գործընթացները: «Քաղաքական մոլեկուլները» ակտիվորեն սկսեցին այլ «նյութերի» մեջ ներթափանցելու մոլեկուլյար շարժման փորձերը…
Միաժամանակ, ճահճացումը տարավ զտման, պարզեցման, բացահայտման… Քաղաքական որոշ «էլեմենտներ» իջան ջրի հատակը, որոշները դեռևս թպրտում են մակերեսին` աչքները գցած կողքից անցնող նավերին, նավակներին ու պատահական փրկարարներին, իսկ մյուսները դեռևս հանգիստ, բայց զգույշ թիկնալող են տալիս…
Իսկ ընդհանուր առմամբ, մեր քաղաքական դաշտը նման է նաև երփներանգ փետուրներով սիրամարգի, բայց այդ գույների ներկապնակն էլ այդքան հարուստ չէ, միատոն է ու աղքատիկ, բացառությամբ մի քանի դասական, կայացած ու էկզոտիկ գունավոր փետուրների…










































