Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը համացանցի միջոցով աղախին է որոնում, ով տիրապետում է հնամենի և թանկարժեք իրերի խնամքի նրբություններին, ինչպես նաև տարվա մեջ 3 ամիս Լոնդոնից դուրս ապրելու հնարավորություն ունի: Աշխատատեղի մանրամասն նկարագրությամբ հայտարարությունը կարել է տեսնել բրիտանական միապետի պաշտոնական կայքում:
Թագուհու մայրաքաղաքային նստավայրում տնտեսությունը վարելու գործում օգնական-աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում «բարձրակարգ մաքրության ապահովումը, հյուրերին սպասարկելը»:
Նա պետք է հետևի գորգերի, նկարների շրջանակների, կահույքի անթերի մաքրության ապահովմանը, ինչպես նաև պետք է հյուրերին օգնություն ցույց տա իրերը տեղավորելու, արդուկելու, լոգարանում օգնի և այլն:
Այս աշխատանքին հավակնող թեկնածուն պետք է տիրապետի կազմակերպչկան հմտությունների, կարողանա հանձնարարությունների հերթականությունը դասավորել, լինել հուսալի և ճշտապահ:
Աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ այս աշխատատեղը զբաղեցնողը շաբաթվա ընթացքում միջինը պետք աշխատի 40 ժամ, սակայն դա չի բացառում արտաժամյա աշխատանքը հանգստյան օրերին և այլ օրերին ևս: Սկզբնական աշխատավարձը 14,2 ֆունտ ստեռլինգ է (22 700 դոլար) տարեկան կամ 273 ֆունտ (439 դոլար) շաբաթական: Ընդ որում՝ գործատուն իր կողմից ապահովում է սնունդը և կեցությունը: Կայքում նշվում է, որ դիմումներն ընդունվելու են մինչև հոկտեմբերի 26-ը:









































