Մեծ Բրիտանիայի և աշխարհի հանրահայտ երգչուհիներից մեկը՝ 24-ամյա Ադելը հոկտեմբերի 19-ին մայր է դարձել: Նա որդի է լույս աշխարհ բերել:
Աստղի առաջնեկի հայրը գործարար Սայման Կոնեցկին է: Զույգը մոտ ժամանակներս ծրագրում է ամուսնանալ:
Ինչպես ԶԼՄ-ներինհայտնելեներգչուհուընկերները՝ «ՍայոննուԱդելը 7-րդ երկնքումեն»:
Հարկ է նշել, որ Ադելը դեռևս չի հաստատել որդու ծննդյան տեղեկությունը:
Նշենք, որ Ադելը ներկայում Անգլիայի ամենահանրահայտ երգչուհին է: Նա ունի հիանալի ձայն, վերջերս է ձայնագրել սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր սերիայի՝Skyfall-ի պաշտոնականերգը:









































