Հյուրանոցի այցելուներին, ովքեր գողացել են հյուրանոցային ապրանքները, առաջարկվում է վերդարձնել գողոնը:
Նյույորքյան Պարկ ավենյուում տեղակայված «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցը, այնքան հայտնի է, որ այցելուները ցանկանում են անպայման որևէ իր, որպես հուշ այստեղ անցկացրած օրերի մասին, իրենց հետ վերցնել: Կորսուստները նկատելի են: Հաշվի առնելով հարցի նրբությունը, ձևակերպման մեջ ոչ մի տեղ չի նշվում «գողացվածը», այլ նշվում է «հյուրանոցից գաղտնի դուրս բերվածը»:
Հյուրանոցի աշխատակազմում նշում են, որ ներումը հաջողությամբ է ընթանում: Թերևս, այցելուները իրենք էլ հասկանում են, որ վատ են վարվել: Նրանք ուղարկում են սեղանի սպասքի պարագաներ, ամենատարբեր իրեր, նույնիսկ «Չանհանգստացնել» գրությունը: Այս գրությունը գաղտնի վերցրել էր այն ամուսնական զույգը, որն իր ամուսնական առաջին գիշերը անց էր կացրել հյուրանցում:
Հյուրանոցը, որի ամենաէժան համարում մեկ գիշեր ացկացնելու համար պետք է վճարել 400 դոլար, նպատակ ունի այդ գողացված և վերադարձված իրերի ցուցադրություն կազմակերպել ընդհանուր սրահում:










































