Սիրիայի ազատ բանակի մամլո քարտուղարության ներկայացուցիչ Լուայ Ալմոկադադը հայտարարել է, որ իրենց Բարձրագույն ռազմական խորհուրդը որոշում է կայացրել մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացման մասին՝ որպես Բեյրութում սպանված լիբանանյան անվտանգության ծառայության ղեկավար Վիսսամ Հասանի համար վրիժառություն:
Ash-Sharq al-Awsat լրագրին տրված հարցազրույցում Ալմոկադադն ասել է, որ սրանք կստանան «Սիրիայում և Լիբանանում ցասման գործողություններ» անվանումը:
Նա նաև հայտարարել է, որ ապստամբների համար թիրախ կհանդիսանան Դամասկոսի և շրջանների համար ծայրահեղ կարևոր օբյեկտները:
Ըստ Ալմոկադադի՝ Հասանի անունով է կոչվել Դամասկոսի հեղափոխական բրիգադը:









































