Գեր արու մկներն անառողջ ձագեր են ունենում: Դատելով ամեն ինչից, կարելի է ասել, որ սրա պատճառը սնունդն է, որը փոխում է սերմնահեղուկի որակը: Ըստ մասնագետների՝ սա տեղի է ունենում նաև մարդկանց մոտ։ Այս մասին գրում է New Scientist-ը:
Սննդի և ծխելու ազդեցությունը «դրոշմվում» է ԴՆԹ-ի վրա: Ավելի վաղ գիտնականները կարծում էին, թե այդ ազդեցությունը չքանում է սպերմայի մեջ, սակայն Ադելաիդայի համալսարանի գիտնականներ Մարիա Օլսոնը և Միշել Լեյնը մկների օրինակի վրա ապացուցել են, որ վնասակար սննդով կերակրված մարդիկ ևս ինսուլինային կախվածություն ունեցող ժառանգներ են ունենում:









































