Աշխարհի 11-րդ ռակետ 22-ամյա Կարոլին Վոզնյացկին Մոսկվայի մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել WTA-ի վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամանտա Ստոսուրին:
Հանդիպումը տևել է 2 ժամ 25 րոպե և ավարտվել է Կարոլինի` 6/2, 4/6, 7/5 հաշվով տարած հաղթանակով:
Մոսկվայում տարած հաղթանակը Վոզնյացկիին պարգևեց 122,000 ԱՄՆ դոլար և 470 վարկանշային միավոր: Ստոսուրը որպես պարգևավճար կստանա 66,250 ԱՄՆ դոլար:








































