Քրիշտիանու Ռոնալդուին մրցակիցները շարունակում են անխնա հարվածել: Հերթական անգամ պորտուգալացու նկատմամբ որս էին սկսել. այս անգամ «Սելտա»-ի ֆուտբոլիստներն էին:
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում Ռոնալդուն երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրեց արնահոսող ոտքով: Նրա նկատմամբ կատարված խախտումներից մեկի արդյունքում նրա ձախ ոտքի վրա պատռվածք էր առաջացել:
Սակայն նույնիսկ դա չխանգարեց Ռոնալդուին մինչև վերջ մնալ խաղադաշտում:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Ռեալ»-ի 2:0 հաշվով հաղթանակով, իսկ Ռոնալդուն խփել է երկրորդ գոլը:




































