Իսպանիայի ազգային առաջնության 8-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Դեպորտիվո» – «Բարսելոնա» խաղում հեթ-տրիկ ձևակերպելով՝ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին ռմբարկուների աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական:
Հիշեցնենք, որ «Դեպորտիվո» – «Բարսելոնա» խաղն ավարտվեց 4:5 հօգուտ կատալոնացիների:
Այժմ Մեսսին Իսպանիայի առաջնության 8 տուրից հետո իր ակտիվում ունի 11 գոլ, որոնցից մեկը խփել է տասնմեկմետրանոց նշակետից: Երկրորդ տեղում Ռոնալդուն է, որը հեղինակել է 9 գնդակ(4-ը՝ 11մ), իսկ երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Մադրիդի մյուս ակումբի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն. նա խփել է 8 գնդակ(4-ը՝ 11մ):







































