Իր մեծությամբ երկրորդ ընդդիմադիր քաբուլյան զինված ուժը՝ «Աֆղանստանի իսլամիստական խմբավորումը», որի ղեկավարը երկրի նախկին վարչապետ Գուլբեդին Հեքմաթիարն է, շաբաթ օրը կոչ է արել երկրում 2014թ-ին խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացնել միաժամանակ` հաղորդել է «Փաժվակ» տեղեկատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով` Հեքմաթիարն իր ուղերձն ուղարկել է ավելի քան 20 հասցեներով` ներառյալ աֆղանական կառավարական հաստատությունները և լրատվամիջոցները:
Նախկին վարչապետը կարծում է , որ Աֆղանստանում 2014թ-ի առաջին կիսամյակին պետք է միաժամանակ տեղի ունենան նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Հակառակ դեպքում՝ նա երկրում կանխատեսում է քաոս:










































