Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Քութաիսիում, կբացի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն:
Բաքրաձեն ընդգծել է, որ նորընտիր խորհրդարանի նիստին մասնակցելու հրավեր են ստացել ինչպես գործող կառավարության ներկայացուցիչները, այնպես էլ վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին:
Բաքրաձեի տեղեկատվության համաձայն` Քութաիսիի խորհրդարանի շենքը պատրաստ է առաջին նիստի անցկացման համար:









































