Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը շաբաթ օրը ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ նրա երկրում հնարավոր չէ հակամարտությունը լուծել զենք կիրառելով:
Նախարարությունում նշել են, որ շաբաթ օրն ավելի վաղ կայացած բանակցություններում Վ.Մուալեմը և Լ. Բրահիմին քննարկել են նաև Սիրիայի իրադարձություններին արտաքին միջամտության հարցը:
«Բանակցությունների երկու մասնակիցներն էլ քննարկել են տարածաշրջանի երկրների պարտականությունների հարցը: Որոշ երկրներ Լ. Բրահիմիին խանգարում են իր առաքելությունն իրականացնել, քանի որ շարունակում են իրենց տարածքներում տեղակայել, մարզել և զինել ահաբեկչական խմբավորումների գրոհայինների»,- ընդգծվում է փաստաթղթում:








































