Հազարավոր մարդիկ դուրս են եկել Հռոմի փողոցներ` բողոքարկելու կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, գրում է Reuters-ը:
Ցույցը կազմակերպվել է աշխատանքի համաիտալական կոնֆեդերացիայի` Cgil-ի կողմից, որը երկրի ամենախոշոր արհմիությունն է:
Մարդիկ բողոքում են աշխատատեղերի կրճատման և ձեռնարկությունների փակման դեմ: Հավաքվածներն իրենց ձեռքերին բռնել են կամիր գնդեր և հակակառավարական ցուցանակներ:
Cgil-ի կայքում վարչապետ Մարիո Մոնտիի կառավարությանը կոչ է արվում կենտրոնացնել ներդրումները և նոր աշխատատեղեր բացել, մասնավորապես երիտասարդության և կանանց համար:
Cgil արհմիությունները սեպտեմբեր ամսին ևս բազմահազարանոց ցույցեր էին կազմակերպել ընդդեմ “spending review”, կառավարական ծրագրի, որը մշակվել էր միչև տարեվերջ 4 միլիարդ պետական միջոցներ խնայելու նպատակով: Պետական ծախսերի կրճատումը տեղի է ունենում սոցիալական ոլորտի ֆինանսավորման ծավալների կտրուկ կրճատման հաշվին:







































