Թուրքական մամուլի հաղորդագրությունների համաձայն` թուրք-սիրիական սահմանի վրա իրավիճակի սրվելու պահից թուրքական հրետանին 87 անգամ գնդակոծել է Սիրիայի տարածքը:
Սիրիացիները թուրքական տարածքների վրա 27 ականանետ արկ են արձակել:
Պատասխան կրակով թուրքերը 12 սիրիացի զինվոր են սպանել, ոչնչացրել են հինգ սիրիական տանկ, ՀՀՊ երկու դիրք, արկերով բեռնատար մեքենա:
Թուրքական աղբյուրներն ընդգծում են, որ «սիրիական յուրաքանչյուր գնդակոծումից հետո տրվել է պատասխան հարված»:











































