Ճապոնիան ու ԱՄՆ-ը չեղյալ են հայտարարել ռազմական զորավարժությունները Հարավչինական ծովում, որտեղ նախատեսվում էր ցուցադրել հեռավոր կղզու գրավումը ու դրա ազատագրումը նվաճողներից: Դա արվել է Տոկիոյի ու Պեկինի միջև կոնֆլիկտից խուսափելու նպատակով:
Հարկ է նշել, որ Իրիսունաջիմա կղզին, որտեղ պետք է տեղի ունենային զորավարժությունները, մի քանի հարյուր կիլոմետր է հեռու վիճելի կղզիներից, որոնք պատկանում են Ճապոնիային:
Ճապոնական ղեկավարությունում աղբյուրը բացատրել է, որ զորավարժությունները չեղյալ հայտարարելու որոշումը կայացրել է անձամբ վարչապետ Յոսիխիկո Նոդան:










































