Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Տարոն Մարգարյանի նվերը Վոլոչկովային ու երևանցիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հրավիրում ու թանկարժեք նվերներ է տալիս ռուս աստղերին, հայտնի է, որ թանկարժեք քանդակ է նվիրել Անաստասիա Վոլոչկովային, նոր հարկեր ու տուրքեր է մտածել երևանցիների համար: Ըստ այդմ` այսուհետ «Երևան» բառը ընկերության անվանման մեջ օգտագործելու համար տնտեսվարողը պիտի ստանա քաղաքապետարանի թույլտվությունը: Հակառակ դեպքում նրան տուգանքներ են սպառնում` 80 հազարից 100 հազար դրամ:

Կառավարության վերջին նիստում Տարոն Մարգարյանը մի շարք փոփոխություններ է առաջարկել` հիշեցնելով, որ «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգի» 3-րդ կետով սահմանվում է, որ եթե Հայաuտանի վարչատարածքային միավորի անվանման oգտագործմամբ ֆիրմային անվանումն իրավաբանական անձը բնորոշում է որպեu տվյալ վարչատարածքային նշանակության uուբյեկտ, ապա անհրաժեշտ է uտանալ մարզի անվանման համար` համապատաuխան մարզպետի, «Երևան» բառն oգտագործելու համար` Երևանի քաղաքապետի, Հայաuտանի Հանրապետության այլ քաղաքների ու գյուղերի անվանումների համար` համապատաuխան քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը: Ուստի Տարոն Մարգարյանն առաջարկում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում և տուգանքներ սահմանել առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների՝ (համայնքների ) անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու դեպքում:

Ի դեպ, հայտնի է, որ ազգային անվանումները ընկերությունների անուններում օգտագործելը բավական թանկ հաճույք է. «Հայաստան», «հայ», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կիրառելու դեպքում գործարարը պետք է տարեկան 600 հազար դրամ պետտուրք վճարի: «Երևան» բառի օգտագործման համար Տարոն Մարգարյանը դեռ գումար չի ուզում, սակայն պահանջում է, որ քաղաքապետարանից թույլտվություն խնդրեն այդ բառը ֆիրմայի անվանման մեջ կիրառելու համար, հակառակ դեպքում` տուգանքների սահմանում:

Երևանի քաղաքապետը որոշել է նաև տուգանքներ սահմանել առանց թույլտվության հասարակական սննդի կազմակերպման և իրացման համար: Ընդ որում` այդպիսին կարող է դիտվել փողոցային առևտուրը: Ըստ այդմ` առանց թույլտվության հասարակական սննդի կազմակերպման և իրացման դեպքում Տարոն Մարգարյանն առաջարկում է պաշտոնատար անձին տուգանել 80 հազարից 100 հազար դրամով, իսկ սովորական մահկանացուներին` 50 հազարից 70 հազար դրամով: Եթե մեկ տարվա ընթացքում արարքը կրկնվի, ապա պաշտոնյաները ստիպված կլինեն վճարել 100 հազարից 150 հազար դրամ տուգանք, իսկ քաղաքացիները` 80 հազարից 100 հազար դրամ:

Առաջարկվում է հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտների անալոգիայով տեղական տուրք գանձել նաև ոգելից խմիչք և ծխախոտի արտադրանք իրացնող զվարճանքի օբյեկտներից, ապահովել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի կատարման օրենսդրական հնարավորություն և հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտներին գործունեության թույլտվություն տալու համար սահմանել տեղական տուրք…

Քաղաքապետի հիմնավորմամբ, առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում համայնքային բյուջեն կունենա հավելյալ մուտքեր, իսկ առանց թույլտվության հասարակական սննդի կազմակերպման և իրացման, ինչպես նաև առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները ֆիրմային անվանումներում oգտագործելու դեպքերում պատասխանատվություն սահմանելու նպատակ է հետապնդում… Նշենք, որ Տարոն Մարգարյանի առաջարկն ընդունվել է և առաջիկայում օրենքի փոփոխությունը կներկայացվի ԱԺ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում