Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ Իտալիայի ընտրանու և «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է նվաճել «Ոսկե գնդակ»-ը:
«Կարծում եմ` Պիրլոն կարող է նվաճել «Ոսկե գնդակ»-ը: Նա իդեալական ֆուտբոլիստ է, ով կարողանում է գոլային պահեր ստեղծել և եզրափակել դրանք: Հուսով եմ, սակայն, որ մրցանակին կարժանանա իսպանացի ֆուտբոլիստներից որևէ մեկը»,- հայտարարել է մասնագետն իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդկա»-ն ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը հանձնվում է Եվրոպայի տարվա լավագույն խաղացողին:







































