Իրանական «Բասիջ» աշխարհազորային ուժերի հրամանատար Մոհամմադ Ռեզա Նակդին խոստացել է հարյուրավոր նոր իրանական անօդաչու թռչող սարքեր ուղարկել Իսրայել:
«Սիոնիստները պետք է հարյուրավոր նոր անօդաչու սարքերի սպասեն` 25 տարբեր մոդելների, նոր տեխնիկական համակարգերով, որոնց դեմ նրանք չգիտեն ինչպես պայքարել»,- ասել է գեներալը: Այս մասին հաղորդում է Vesti.Az-ը` հղում անելով Интерфакс-ին:
Գեներալն այսպիսի հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Իսրայելն իր օդային տարածքում իրանական արտադրության անօդաչու սարք էր ոչնչացրել:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հաստատել է, որ սարքը պատրաստված է եղել Իրանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին իսրայելցի զինվորները Նեգև անապատի հյուսիսային հատվածում չճանաչված անօդաչու թռչող սարք էին ոչնչացրել, որը խախտել էր երկրի օդային սահմանը:









































