Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Աուդի», «Նիսսան» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Աուդի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































