Friday, 17 07 2026
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է ՀԲԸՄ ընդհանուր ժողովը

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովը:

Ժողովին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ անդամներին ու պատգամավորներին հայրապետական իր օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախությամբ ողջունելով ժողովականներին Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «…Փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր նվիրական հոգևոր կենտրոնը ընդունում է ձեզ բարեզարդված և նոր հույսերով, որոնցում մեծ է նաև Բարեգործականի վաստակը: Արդարև, Բարեգործականը մշտապես զորակից է եղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի առաքելությանը` արդյունավետ իրագործելու համար աշխարհասփյուռ հայության հոգևոր խնամքը և քաջարթուն, զորավոր ու պայծառ պահելու եկեղեցական ու ազգային մեր անդաստանը: Հոգևոր և ազգային մեր կյանքի բազում հոգսեր են հանձն առել և հաղթահարել Բարեգործականի անդամները, շատ խնդիրներ վճռել, առատ արգասիքներ ու հույս պարգևել մեր ժողովրդի զավակներին: Հայոց հոգևոր կենտրոնի ծրագրերի իրականացմանը Միությունը մասնակցել է ազնիվ ջանքերով, առատաձեռն սրտաբուխ նվիրատվություններով` վկայելով որդիական սերն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնին»:

Նորին Սրբությունը գնահատանքով հիշատակեց, որ Միության շնորհիվ Հայրենիքում գործում են Հայորդյաց տները, Հայաստանի տարբեր քաղաքներում հաստատվել են բարեգործական ճաշարանները, ՀԲԸՄ անդամների մեծազնիվ նվիրատվություններով վերաշինվում են եկեղեցիներ ու վանքեր, կառուցվում նորերը, նորոգվում են հոգևոր-կրթական հաստատությունները, նպաստ է բերվում եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը, Միության ներդրումներով կյանք են առնում նաև Մայր Աթոռի բարեզարդման ծրագրերը, համայն հայության հոգևոր նվիրական կենտրոնի գործունեությունը լիարժեք ու հարմարավետ պայմաններում կազմակերպելու աշխատանքները: «…Մեր երախտագիտությունը` բոլոր նրանց, ովքեր իրենց ազնիվ նվիրաբերություններով նպաստ են բերել մեր Եկեղեցու առաքելությանը և նրա պայծառության սուրբ գործին: Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքին, ովքեր ի սեր մեր Սուրբ Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքի շենացման ազնվորեն ներդնում են իրենց ժամանակը, ջանքերը և հմտություններն ու կարողությունները: Այն ամեն ձեռքբերումներում ու հաջողություններում, որ արձանագրվել են անցնող հինգ տասնամյակներին Մայր Աթոռիս և մեր եկեղեցական կյանքում, վաստակի իր արժանի բաժինը ունի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Վերստին ողջունելով ՀԲԸՄ անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցանկացավ նրանց ազգաշահ ու եկեղեցանպաստ նոր իրագործումներ և արդյունաշատ աշխատանք` Մայր Աթոռում անցկացվող ՀԲԸՄ համագումարին: «Թող Տիրոջ մշտական օրհնության ներքո ապրի և գործի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` իր եկեղեցասեր ու հայրենասեր նվիրյալ ու ազնիվ անդամներով», – մաղթեց Վեհափառ Հայրապետը` աղոթելով, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահպանի մեր Հայրենիքն ու համայն ժողովրդին և հանապազ օրհնի բոլոր ջանքերը` ի խնդիր ազգի, Հայրենիքի ու Եկեղեցու պայծառության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում