Ֆիդել Կաստրոյի հարազատները հերքում են Կուբայի հեղափոխության առաջնորդի մահամերձ լինելը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Կառավարական Granma թերթի կայքում հոկտեմբերի 18-ին հրապարակվել է նրա տեքստը, որում նա շնորհավորել է Կուբայի բժշկական ինստիտուտին 50-ամյակի կապակցությամբ: Այդ տեղեկության ֆոնին Կաստրոյի մահվան մասին լուրերը կարող են փոքր-ինչ չափազանցված լինել:
Միաժամանակ 96-ամյա Կաստրոյի մահամերձ լինելու տարբերակի կողմնակիցները որպես ապացույց բերում են այն հանգամանքը, որ նա հանրության առաջ չի երևացել մարտի վերջին Հռոմի պապի հետ հանդիպմանը, բացի այդ` Granma-ում նրա վերջին էսսեյը թվագրվում է հուլիսի 19-ին:
Այն տարբերակը, որ Կաստրոյի վիճակը ծայրահեղ է, առաջ է քաշել վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան: Նրա խոսքերով` Կաստրոն ուղեղի կաթված է տարել, գտնվում է վեգետատիվ վիճակում և կապրի առավելագույնը մի քանի շաբաթ:
Սակայն գործակալությունը նշում է, որ Մարկինան նման հոռետեսական կանխատեսումներ էր արել նաև Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի վերաբերյալ, սական դրանք չհաստատվեցին:
Կուբայի կառավարությունն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում այս լուրերը:









































