Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պահանջել է դադարեցնել իր բուժումը խարկովյան հիվանդանոցում և տեղափոխել իրեն կալանավայր, որտեղ անցկացնում է իր 7-ամյա ազատազրկումը:
Վիկտոր Յանուկովիչին ուղղված բաց նամակում Տիմոշենկոն պնդում է, որ հիվանդանոցում, որտեղ ինքը բուժման կուրս է անցնում, թաքնված տեսախցիկները 24 ժամ հսկում են իրեն:
«Ես հրաժարվում եմ համացանց հեռարձակմամբ և տեսախցիկների ներքո բուժումից»,- գրել է Տիմոշենկոն` մեղադրելով Յանուկովիչին և համարելով, որ դա հենց նրա հրամանն է:
Նամակը հրապարակել է նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն` այն բանից հետո, երբ համացանցում տեսագրություններ էին հայտնվել, որոնցում Տիմոշենկոն է` հիվանդանոցում:








































