ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր մրցակից Միթ Ռոմնիին նոր ախտորոշում է տվել` «ռոմնեզիա»: Նա նաև ասել է, թե որոնք են այդ հիվանդության ախտանիշները` հիշողության կորուստ և իր հայացքներն արագ փոխելու ձգտում:
Օբամայի կողմնակիցները նրա խոսքերն ընդունել են ծիծաղով և ծափահարություններով` համաձայնելով, որ այդ հիվանդությամբ տառապող մարդը հազիվ թե կարողանա կատարել երկրի ղեկավարի պարտականությունները:
ԱՄՆ փոխվարչապետի թեկնածու հանրապետական Փոլ Ռայանն Օբամայի ասածն անվանել է «ոչ ճիշտ և մոլորեցնող»:
Ըստ հարցումների` ներկայումս նախագահի թեկնածուներին աջակցում են հավասար թվով ամերիկացիներ, սակայն Օբաման առաջատար է, այսպես կոչված, վիճելի նահանգների մեծ մասում, որտեղ շատ են չկողմնորոշված ընտրողները, որոնց դիրքորոշումից կախված կլինի նոյեմբերի 6-ի ընտրությունների ելքը:










































