Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Խ. Սուքիասյանն, ըստ էության, չի հերքել այդ տեղեկությունները: Թղթակցի հարցին` հնարավո՞ր է` առաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խ. Սուքիասյանը պատասխանել է.
«Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարևորը համակարգային հարցերն են: Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով: Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»: