Եգիպտոսի նախկին վարչապետ և նախագահի նախկին թեկնածու Ահմեդ Շաֆիկի դատավարությունը կսկսվի դեկտեմբերի 2-ին, հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները:
Շաֆիկը մեղադրվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին ապօրինաբար հողատարածքներ տալու համար:
Ներկայումս Շաֆիկն ընտանիքի հետ բնակվում է ԱՄԷ-ում: Շաֆիկն իրեն առաջադրված մեղադրանքները հերքում է` պնդելով, որ դրանք քաղաքական բնույթ ունեն:
Ահմեդ Շաֆիկը Եգիպտոսի նախկին վարչապետն է եղել 2011-ի հունվար-մարտ ամիսներին: Նախկինում եղել է քաղաքացիական ավիացիայի նախարար (2002-2012), Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հրամանատար (1996-2002): 2012-ին եղել է նախագահի թեկնածու:






































