Բրիտանական խորհրդարանի գլխավոր կուսակցական կազմակերպիչ Էնդրյու Միտչելը հեռացվել է աշխատանքից երեքշաբաթյա վաղեմություն ունեցող միջադեպի պատճառով, երբ նա սկսել է բղավել ոստիկանների վրա, ովքեր իր համար չեն բացել վարչապետի պաշտոնական նստավայրի դարպասները, և վիրավորել է նրանց: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վեճը ծագել է այն ժամանակ, երբ պահպանողական կուսակցության պատգամավորը փորձել է Դեվիդ Քեմերոնի նստավայրից հեծանիվով դուրս գալ դեպի փողոց: Նստավայրի պահակախումբը հրաժարվել է նրա համար բացել ծանր երկաթե դարպասները, որոնք նախատեսված են ավտոմեքենաների համար:
«Դուք պետք է ձեր տեղն իմանանաք, դուք այս կառավարության անդամը չեք, դուք Plebs եք»,- ոստիակնների վրա բղվել է կառավարության անդամը:
Միջադեպից անմիջապես հետո Միտչելը հերքել է, որ հայհոյանքներ է օգտագործել ոստիկանների հասցեին, սակայն հետո ստիպված է եղել խոստովանել և ներողություն խնդրել ոստիկաններից: