Պակիստանցի Մալալա Յուսաֆզայը, ով ծանր վիրավորվել էր գրոհայինի հարձակման հետևանքով և տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա՝ բուժվելու, բժիշկների օգնությամբ կարողացել է կանգնել: Վերջիններս տեղեկացրել են, որ աղջիկն առայժմ չի կարողանում խոսել, սակայն կարող է գրելով հաղորդակցվել:
14-ամյա Մալալան հոկտեմբերի 9-ին գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Փեշավարի հիվանդանոց, որտեղից էլ նրան ուղարկել էին Մեծ Բրիտանիա` հետվիրահատական բուժում ստանալու: Այժմ, ըստ բժիշկների, աղջկա հիշողությունը կարողանում է վերականգնել որոշ դրվագներ, չնայած ուղեղի վնասվածքին:
Բժիշկները կարծում են, որ Մալալայի բուժումն ու վերականգնումը մի քանի ամիս կտևի:
Պակիստանի ներքին գործերի նախարար Ռահմեն Մալիկը հայտարարել է, որ Մալալայի վրա նոր հարձակումներ թույլ չտալու նպատակով «Թալիբան»-ի ներկայացուցիչ Էնսանուլ Էշանին բռնելու համար կվճարվի մեկ միլիոն դոլար:









































