Բրիտանական խանութներում հայտնվել է անսովոր սառնարան՝ Meneghini La Cambusa անվանումով: Այն ունի անշնորհք, վինտաժային պահարանի տեսք, կարող է տեղավորվել միայն շատ մեծ խոհանոցներում և արժե շատ ավելի թանկ, քան բոլոր խոհանոցային սարքավորումները միջին վիճակագրական տանը:
Այս սառնարանն արժե 41500 դոլար և ունի բազմաթիվ գործառույթներ: Նրանում ներառված են նաև Miele ֆիրմայի սրճեփ, շոգեխաշելու սարք և միկրոալիքային վառարան: Սառնարանի հիմքն ամբողջությամբ փայտից է, իսկ օժանդակ մասերը` պղնձից: Գնորդի ցանկությամբ փայտյա հիմքը կարող է ներկվել առաջարկվող 500 երանգներից յուրաքանչյուրով:











































