Ընդդիմության կողմնակիցների բազմությունը վառվող տուփերով փակում է Արևմտյան Բեյրութի հիմնական մայրուղիները` արտահայտելով դժգոհությունը լիբանանյան հատուկ ծառայության ղեկավար գեներալ Վիսամ ալ-Հասանի սպանության առթիվ: Լիբանանի մայրաքաղաքում իրավիճակը սրվում է:
Երկրի հյուսիսից` Տրիպոլիից հաղորդագրություններ են ստացվում սուննիների և ալավիտների թաղամասերի բաժանման հատվածներում տեղի ունեցող հրաձգության մասին: Քաղաքում զինծառայողները միջոցառումներ են ձեռնարկում սկիզբ առած բախումները տեղայնացնելու ուղղությամբ:
Սաիդի թաղամասում փակ է Լիբանանի հարավ տանող մայրուղին, իսկ Բեքքա հովտում ցուցարարները փորձում են խանգարել Բեյրութ-Դամասկոս մայրուղու երթևեկությունը:










































