Գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը, ով հանդես է գալիս «Ֆորմուլա 1»-ի «Ռեդ Բուլ» թիմի կազմում, մեկնաբանել է Հնդկաստանի առաջիկա գրան պրին:
«Նախորդ տարի Հնդկաստանի գրան պրիից հետո ես շատ էի գոհ մնացել մրցուղու կառուցվածքից, ու պատճառը միայն իմ հաղթանակը չէր: Ունենալով 235 կմ/ժ միջին արագություն՝ Հնդկաստանի մրցուղին երկրորդ ամենաարագն է ողջ մրցաշրջանում Մոնցայից հետո:
Հնդկաստանում շատ հատվածներ կան, որտեղ բարձրությունը կտրուկ տատանվում է, ինչը ավելի է մեծացնում հաճույքը: Այն նման է ամերիկյան մրցարշավներին: Հնդկաստանի գրան պրին իրոք ամենադժվարներից մեկն է ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- Ֆետելի խոսքերն է մեջբերում «Ռեդ Բուլ»-ի պաշտոնական կայքը: