1985-ից սկսած` Լուիզիանա նահանգի Աբբեվիլլ քաղաքում նոյեմբերի առաջին հանգստյան օրերին ամեն տարի նշում են Ձվածեղի (Giant Omelette Celebration) օրը: Այդ օրը երկրի հայտնի խոհարարները հավաքվում են՝ հսկայական «ընկերության ձվածեղ» պատրաստելու համար: Այս բավական մեծ չափի ուտեստի պատրաստման համար սովորաբար օգտագործվում է մոտ 5 000 ձու, 25 լ կաթ, 10 կգ կանաչի և 6 լ յուղ: Համարվում է, որ իսկական ձվածեղը պետք է հսկայական լինի, որպեսզի հնարավոր լինի այն վայելել մեծ ընկերական շրշապատի հետ: Այս տարի Ձվածեղի օրը կնշվի նոյեմբերի 4-ին:










































