Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղադրել է իրեն շուրջօրյա տեսահսկելու մեջ:
Տիմոշենկոն պնդում է, որ տեսասարքեր են տեղադրվել պաշտպանների հետ հանդիպման սենյակում, լոգարանում և զուգարանում:
Նախկին վարչապետի խոսքերով՝ շուրջօրյա գաղտնի տեսագրումը քրեական և բարոյական հանցագործություն է։
Տիմոշենկոն նաև ասել է, որ Յանուկովիչն իր քաղաքական կին հակառակորդին մերկ տեսնելով՝ իրեն ավելի ինքնավստահ է զգում:











































