Tuttomercatoweb-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական «Նյուքասլ»-ի հարձակվող Դեմբա Բայի հանդեպ: Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքային թիմը ցանկանում է գնել խաղացողի տրանսֆերային իրավունքները գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ֆուտբոլիստի տրանսֆերն ուզում է ձեռք բերել նաև «Լիվերպուլ»-ը՝ հատկապես հաշվի առնելով Բորինիի վնասվածքը:
«Նյուքասլ»-ը կարող է բաց թողնել Դեմբային 10 միլիոն եվրոյի դիմաց:









































