Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով համարվում է գերմանական ֆուտբոլի ծագող աստղը, կարող է լքել իր ներկայիս ակումբը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, իսկ գերմանացու հրաժարագինը կազմում է 35 մլն եվրո:
Մյունխենի «Բավարիա»-ն պատրաստվում է «Բորուսիա»-ին պաշտոնական առաջարկ անել արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:









































