Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ադամ Սթերլինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծապես գնահատում է Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու հարցում միջազգային հանրության գործադրած ջանքերին Ադրբեջանի աջակցելը.
«Ողջ աշխարհը շահագրգռված է, որ խանգարի Իրանին՝ միջուկային զենք ստեղծելու հարցում: Բնականաբար, Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ խնդրի նկատմամբ՝ որպես Իրանի հարևան երկիր: ԱՄՆ-ը առաջընթաց է գրանցել Իրանի միջուկային ծրագրի զարգացման կանխման հարցում:
Այսօր միջազգային հանրությունը պետք է Ւրանի կառավարությանը համոզի, որ նա լավ հնարավորություններ ունի՝ սեփական տնտեսության զարգացման համար»:









































