Corriere dello Sport-ը հաղորդում է, որ Միլանի «Ինտեր»-ը մոտ ժամանակներս փորձելու է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերային իրավունքները:
Նշենք, որ Դավիդ Վիլյան վերջերս քիչ է հայտնվում խաղադաշտում, և դա կարող է հավելյալ խթան հանդիսանալ իտալական ակումբի համար:
Բացի այդ՝ «Ինտեր»-ը ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի ու Բիլբաոյի «Աթլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի տրանսֆերները:







































