Wednesday, 08 05 2024
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից

ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարներն արդյունավետ են գնահատել երևանյան համաժողովը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսը: Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 18-ին, Երևանում՝ ԱՊՀ անդամ 9 պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարարո(թյան լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփել է նախարարական համաժողովի արդյունքները՝ նշելով, որ զուգահեռաբար ընթանում են նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը: Ա. Աշոտյանը նշել է, որ համաժողովում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների կողմից հավանության արժանացած մի շարք նախագծեր:

«Համաժողովում որոշում է կայացվել հիմնադրել ԱՊՀ երկրների ցանցային քոլեջ, որը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության որակն անդամ երկրներում՝ ստեղծելով մեթոդական աջակցության, կրթական ծրագրերի միասնական և կենտրոնացված համակարգ: ԱՊՀ ցանցային քոլեջում կընդգրկվեն տարբեր երկրներում գործող քոլեջներ”,- նշել է նախարարը և հավելել, որ քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ավելի սերտ համագործակցություն ապահովելու հարցը: ՀՀ ԿԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը՝ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած պետություն, ԱՊՀ գործընկեր պետություններին առաջարկել է իր աջակցությունը՝ գործընթացին անդամակցելու և կրթական բարեփոխումների հարցում:

«Մենք նաև առաջարկել ենք ստեղծել ԱՊՀ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային գործակալություն, որը հնարավորություն կտա բոլոր բուհերի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ: Սա շատ կարևոր խնդիր է և ուսանողների և բարձրագույն կրթության մյուս շահառուների համար կրթության որակը գնահատելու համար առաջնային նշանակություն ունի”,- շեշտել է Ա. Աշոտյանը: Նրա խոսքով՝ համաժողովում կարևորվել է նաև ԱՊՀ անդամ պետություններում կրկնակի դիպլոմների տրամադրման և միջբուհական համակգործակցության խնդիրը, մասնավորապես, գեղարվեստական և մշակութային կրթության ասպարեզում:

Անդրադարձ է եղել «Եվրաստուդենտ» նախագծին. «Մենք քննարկել ենք ԱՊՀ անդամ պետությունների մասնակցության հնարավորությունը «Եվրաստուդենտ» ծրագրին, որը մեկնարկելու է 2012-15 թվականներին և նպատակ ունի ուսումնասիրել ուսանողների խնդիրները՝ սկսած կյանքի պայմաններից, սոցիալական խնդիրներից մինչև վերաբերմունքը կրթության և ընտրած մասնագիտության վերաբերյալ: Հայաստանն առաջին անգամ է ներգրավվում այդ ծրագրում, որը հնարավորություն կտա ստանալ եվրոպական անկախ գործակալության փորձագիտական գնահատականը: Իրավիճակի անաչառ գնահատումը մեզ հնարավորություն կտա հետագա բարեփոխումները դարձնել ավելի նպատակային»,- շեշտել է Ա. Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ ԱՊՀ անդամ պետությունների հաջորդ նախարարական համաժողովը տեղի կունենա Մինսկում՝ 2013 թվականին: Իսկ ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 20-րդ համաժողովը կգումարվի 2014 թվականին՝ դարձյալ Մինսկում:

Նախարարական համաժողովի մասնակիցները հաջորդ համաժողովի համար որպես քննարկման գլխավոր հարց ընտրել են ավագ դպրոցներում հոսքային ուսուցման հիմնահարցը, քանի որ խնդիրն արդիական է ԱՊՀ բոլոր երկրներում:

Համաժողովին ներկա ԱՊՀ երկրների կրթության ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ համաժողովում բարձրացված հարցերի շուրջ արդյունավետ և շահագրգիռ քննարկում է ծավալվել, ինչն օգտակար կլինի իրենց երկրներում կրթական խնդիրների լուծման առումով:

Ասուլիսի ավարտին ՀՀ կրթության և գիոտթյան նախարար Արմեն Աշոտյանն ու Տաջիկստանի կրթության նախարար Նուրիդին Սայիդովը վավերացրել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի երկու երկրների միջև խորացնել և զարգացնել կրթական համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում