Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա են փախել սիրիական բանակի 28 սպաներ: Ըստ այդ տեղեկության՝ նրանց թվում կա 1 գեներալ, 8 գնդապետ, 9 մայոր, 5 կապիտան, 3 լեյտենանտ, 2 սերժանտ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները:
Հաղորդվում է, որ նրանք կուղարկվեն Հաթայ մարզի փախստականների ճամբար: Թուրքիայի իշխանությունները փորձում են այդ ճամբարը փակ պահել մամուլի և հասարակական կազմակերպությունների համար:










































