FBI աշխատակիցները պարզել են, որ հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում Դաշնային պահուստային համակարգը պայթեցնելու փորձ իրականացրած Մուհամմադ Ռեզվանուլ Ահսան Նաֆիսը համախոհ է ունեցել: Ինչպես հաղորդում է nymag.com-ը, հետաքննության տվյալներով՝ Սան Դիեգոյում ձերբակալված Հովարդ Քարթեր Վիլլի 2-րդ անուվ երիտասարդը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել «ահաբեկիչ-ուսանողի» հետ:
Հովարդ Քարթեր Վիլլի 2-րդը ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա տարածելու կասկածանքով. նրա համակարգչում հայտնաբերվել էր ավելի քան 1000 համապատասխան նկար և այդ «ժանրի» 3 տեսանյութ:
Բացի այդ, կասկածյալի փոստում հայտնաբերվել են նամակներ՝ հասցեագրված ոմն Յակինի: Երեկ հարցաքննության ժամանակ Ահսան Նաֆիսը հայտարարել է, որ իր համախոհը ոմն Յակին է, որն իրեն առաջարկել է ահաբեկչություն իրականացնել Բալթիմորի մոտ տեղակայված ռազմաբազայում:
Հիշեցնենք. ծնունդով Բանգլադեշից Ահսան Նաֆիսը ձերբակալվել էր այն ժամանակ, երբ փորձում էր պայթեցնել Մանհեթենում Դաշնային պահուստային համակարգի շենքը:











































