Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդին բողոք-նամակ է հղել Իրանում Ֆրանսիայի դեսպան Բրունո Ֆուշեին:
Բողոքն ուղղված է Hotbird արբանյակի սեփականատեր, ֆրանսիական Eutelsat արբանյակային ընկերության գործողությունների դեմ, որը որշել է դադարեցնել իր արբանյակով իրանական 32 ռադիո և 9 հեռուստաալիքների հեռարձակումը:
Նամակում Բորուջերդին իր ափսոսանքն է հայտնում իրանական հեռուստաալիքների հեռարձակման վրա դրված արգելքի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա միջազգային նորմերի ու կոնվենցիայի ակնհայտ խախտում է:










































