Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կրթական նախագծերի շրջանակում 2012թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կանցկացվեն մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված 2 թեմատիկ սեմինարներ`տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:
ՏԻՄ ծառայողներից ձևավորված 1-ին լսարանը ներկայացնում են ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերից 3-ական ներկայացուցիչներ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում տեղական ժառանգության պահպանության, խրախուսման և հանրահռչակման համար:
Հաշվի առնելով այն, որ ժառանգության պահպանությունը հասարակության բոլոր անդամների միջև բաշխված պարտավորություն է` սեմինարները նպատակ ունեն աջակցել համայնքներում մշակութային ժառանգության խրախուսմանն ու պահպանությանն ուղղված գիտելիքների ներդրմանն ու կիրառմանը:
Սեմինարները կանդրադառնան ժառանգության հասկացություններին և համայնքային ծառայողի պարտավորություններին` ժառանգության ճանաչմանն ուղղված գործողությունների համատեքստում: Միաժամանակ կմեկնաբանվի ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակը` տեղական, ազգային և միջազգային մակարդակներում: §Հնագիտական ժառանգություն. Էրեբունի¦ թեմատիկ սեմինարը թեև կկենտրոնանա Երևան համայնքում Էրեբունի ամրոցի պատմությանը և պահպանության խնդիրների վրա, սակայն սեմինարի մասնակիցներին թույլ կտա պատկերցում կազմել հնագիտական վայրերի պահպանության և հատկապես այն մասին, թե ինչպես վարվել դիպվածով գտնված հնագիտական առարկաների բացահայտման դեպքերում: Կազմակերպիչներն ակնկալում են արդյունավետ երկխոսություն` տեղական իշխանության ներկայացուցիչների և ժառանգության պրոֆեսիանալների միջև` ի նպաստ ժառանգության մասին իրազեկության:
Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ կողմից` ՀՀ Տարածաքային կառավարման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի մասնակցային գործընկերն է: Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից:










































