Բրիտանական թագավորական կլինիկական Կորնվալ հիմնադրամը պատրաստվում է արտասովոր հետազոտություն անցկացնել: Ծննդկաններին կներարկվի այն արյունը, որը նրանք կորցրել են ծննդաբերության ժամանակ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Դրա համար արյունը կհավաքվի և կմաքրվի:
Փորձագետների կարծիքով՝ դա թույլ կտա խուսափել արյունների միախառնումից, արդյունքում՝ կպահպանվեն արյան պաշարները: Նման տեխնոլոգիան նախկինում կիրառվել է վիրահատությունների անցկացման ժամանակ, սակայն ոչ ծննդաբերությունների դեպքում: Դրա փորձարկման համար հիմնադրամը ստացել է 50 հազար ֆունտ ստեռլինգ: Բժիշկները նախատեսում են դեկտեմբերին սկսել փորձարկումները, որոնք կտևեն մեկ տարի:
Փորձի նախաձեռնողների խոսքով՝ նախագծի հանդեպ հետաքրքություն են ցուցաբերել մի խումբ գիտնականներ՝ Ավստրալիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից:










































