Մեծ Բրիտանիան հայտարարել է երիտասարդ մարդկանց հավաքի մասին, որոնք հմտորեն տիրապետում են ինտերնետին ու կիբերհանցագործության դեմ պայքարի համակարգչային խաղերին:
Ինչպես հոկտեմբերի 18-ին տեղեկացրել է AFP-ն, այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Բլետչլի ազգային զբոսայգում՝ Անգլիայի հարավում գտնվող դղյակում ելույթի ժամանակ, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կազմակերպվել էր գերմանական «Էնիգմա» մեքենայի շիֆրերի գաղտնազերծումը:
Հեյգը հայտնել է, որ Կառավարական կապի կենտրոնը, որը պատերազմի ժամանակ տեղակայված էր Բլետչլի ազգային զբոսայգում, հավաքում է առանց համալսարանական կրթության երիտասարդ մարդկանց՝ պայքարելու կիբերհարձակումների դեմ համացանցում պետական անվտանգության ապահովման նպատակով:
Ենթադրվում է, որ նոր աշխատակիցները կանցնեն երկամյա դասընթաց կապի, անվտանգության ու ինժեներական գործի ոլորտում:
Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի առաջ Նեչկլայում ծառացել է համացանցում հանցագործությունների աճող սպառնալիքն ու համակարգչային հարձակումները, որոնք պակաս լուրջ վտանգ չեն, քան այն վտանգները, որոնց երկիրը բախվել է Երկրորոդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարական ռեսուրսները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են կիբերհարձակումների:










































