Թուրքական Milliyet թերթիփոխանցմամբ՝Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Մակեդոնիայի ու Մոնտենեգրոյի արտգործնախարարների հետ, որից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հարկադիր իջեցված սիրիական ինքնաթիռից ռազմական բեռ առգրավելու խնդրին.
«Մենք հարկադիր վայրէջք ենք պարտադրել ապօրինի բեռով այդ ինքնաթիռին, քանի որ Սիրիան խախտել է փոխադրման կանոնները, և քաղաքացիական ինքնաթիռով փոխադրում էր ռազմական բեռ: Դա նշանակում է, որ Թուրքիան այդ բեռն առգրավել է ոչ թե այն պատճառով, որ կարծում է, թե դա Մոսկվայի ու Դամասկոսի միջև կնքված ապօրինի գործարք է, այլ բացառապես Սիրիայի ապօրինի գործողությունների պատճառով:
Այստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանն է, այլ՝ սիրիական ճգնաժամը: Մենք Ռուսաստանի հետ չունենք ճգնաժամ»։








































