Ինչպես բացահայտվել է՝ ալկոհոլային կախվածությունը կանանց շրջանում երկու անգամ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան տղամարդկանց շրջանում: Ալկոհոլային կախվածություն ունեցող կինը հինգ անգամ ավելի մեծ հավանականություն ունի մահանալու 14 տարվա ընթացքում, քան այն կանայք, ովքեր հազվադեպ են խմում կամ էլ ընդհանրապես չեն խմում:
Հետազոտության արդյունքում` ալկոհոլային կախվածությամբ տղամարդկանց շրջանում մահացության դեպքերը երկու անգամ ավելի շատ են: Բացի այդ՝ ալկոհոլ չարաշահողները, որոնք բուժվել են այդ կախվածությունից, երկար ապրելու ավելի մեծ հնարավորություն չեն ունեցել, որքան չբուժվողները:
Մասնագետները գտնում են, որ ալկոհոլի կախվածությունից բուժումը դեռ չի երաշխավորում մահացության հավանականության նվազում` հաղորդում է Raut-ը:
Հետազոտությունների 14 տարվա ընթացքում ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց գրեթե 1/5-րդ մասը մահացավ. ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր 30 կնոջից 7-ը և յուրաքանչյուր 119 տղամարդուց 21-ը:
Ստացվում է, որ ալկոհոլի պատճառով կանայք ավելի են վտանգում իրենց կյանքը: Նրանց մոտ մեծանում է հիվանդությունների առաջացման հավանականությունը:







































