Սիրիայում՝ երկրի հյուսիսում, զանգվածային օդային հարվածների հետևանքով 43 մարդ է զոհվել, փոխանցում է Associated Press-ը` հղում անելով իրավապահներին:
Պնդում են, որ հարձակման է ենթարկվել Մաարետ ալ-Նուման քաղաքը, որն ավելի վաղ գրավել էին ընդդիմադիրները: Այն մարտավարական առումով գտնվում է Դամասկոսի և Հալեպի միջև: Ըստ որոշ հաղորդագրությունների` հարվածներից մեկն ընկել է տեղի հիվանդանոցի վրա:
Անկախ աղբյուրներից ստացված տեղեկությունները հաստատել չի հաջողվել, քանի որ Սիրայի իշխանությունները սահմանափակել են օտարերկրացի լրագրողների մուտքը երկիր:
Հիշեցնենք, որ Սիրայում իշխանությունների և զինված ընդդիմության հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային գազանություններ կիրառելու համար: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի տակ երկրում «զինված ահաբեկիչների խմբեր» են գործում:











































