Տասնյակ հազարարավոր հույներ մասնակցել են Աթենքում տեղի ունեցած մեկօրյա գործադուլին: Մարդիկ բողոքել են տնտեսության նոր միջոցների դեմ, որոնք կառավարությունը մտադիր է ընդունել ֆինանսական օգնության հերթական փաթեթի դիմաց:
Սա արդեն երկրորդ համընդհանուր գործադուլն է վերջին ամսվա ընթացքում:
Հունական խորհրդարանի շենքի մոտ կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ և աղմկաբեր ռումբեր կիրառել ամբոխը ցրելու համար:
Օրերի ընթացքում փակվել են պետական հաստատություներ և շատ խանութներ, ինչպես նաև դպրոցներ, համալսարաններ, բանկեր և դատարաններ:










































