Երեկ Մայր Աթոռ Սուրբ էջմիածևում, Գարեգիև Բ կաթողիկոսի և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը, որը կոչվել է հենց բարերարների անունով: «Հրապարակ»-ը հետաքրքրվեց «իսկական» Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանից, թե ինչպես կարող է մի երկրում 2 մատենադարան լինել:
Նա ասաց. «Եթե ուշադիր լինեք, անգլերեն գրված է` «library», որը նշանակում է գրադարան: Եվ հետո, այդտեղ ոչ մի ձեռագիր չի պահվելու, այդտեղ պահվելու են միայն գրքեր: Դա աստվածաբանական կենտրոն է լինելու, գրադարան-աստվածաբանական կենտրոն, և ճիշտ կլինի, որ իրենց դիմեք այդ հարցով: Հետո` անհնար է, որ Հայաստանում երկրորդ մատենադարան լինի»:










































